Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարբերաբար խոշոր պլանով նկարներ են հրապարակում՝ փորձելով ցույց տալ, թե նախընտրական հանդիպումները մարդաշատ են։ Սակայն իրականում գրեթե ամենուր նրանց հիասթափություն է սպասվում, գրում է «Փաստ» թերթը։

Օրինակ՝ Աշտարակում, ամբողջ վարչական ռեսուրսը և «շրջիկ խմբերը» ներգրավելով, նրանց հաջողվել է հանրահավաքին հավաքել մոտ 500 մարդ։ Ընդ որում, ականատեսների խոսքով, նրանց ճնշող մեծամասնությունը մարզպետարանի, համայնքապետարանի և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներն են եղել: