Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական անգամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին քաղաքացիների նկատմամբ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը փակված էր: Տասնյակ մարդիկ, որոնք եկել էին հարգանքի տուրք մատուցելու, կանգնած էին փակ դարպասների մոտ և վրդովված սպասում էին:

«Ես շուտ էի եկել՝ բարձրանամ, հարգանքի տուրք մատուցեմ ու գնամ, բայց այստեղ ասացին՝ մեկ ժամ սպասեք: Ես այդքան սպասել չեմ կարողլ: Ամեն տարի գալիս եմ, երբեք որևէ խոչընդոտ չի եղել: Ի՞նչ է փոխվել: Բացատրե՛ք: Գոնե ասեին, որ Փաշինյանն է գալու, մենք էլ կսպասեինք: Բայց մեզ նույնիսկ չզգուշացրին», – վրդովված ասաց կանանցից մեկը:
«Նիկոլ Փաշինյանը գալիս է 9-ին, իսկ հիմա ընդամենը 8-ն է: Ես հատուկ շուտ էի եկել, որ հետո աշխատանքի հասնեմ: Ամեն տարի հենց այս ժամին եմ գալիս: Մարդկանց մի՛ ներվայնացրեք», – ավելացրեց մյուսը:
Ոստիկանները քաղաքացիներին ներս չէին թողնում՝ պատճառաբանելով, որ պետական արարողություն է անցկացվում: Մարդկանց թողեցին փողոցում՝ միայն թե վարչապետը կարողանա հանգիստ անցնել: Այս սգավոր օրը ժողովրդի հետ լինելու փոխարեն՝ Փաշինյանն ու իր թիմը ցանկապատերի ու ոստիկանական պատնեշների հետևում մեկուսացան ժողովրդից: Սա պարզապես անհարգալից վերաբերմունք չէ, այլ ցինիզմ, որն արդեն դարձել է «Քաղաքացիական պայմանագրի» այցեքարտը:




























































































































































