«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ փորձի իր խոսքին ու պահվածքին վստահության իմիտացիա հաղորդել, այնուամենայնիվ, պարտվածի տիտղոսը շարունակելու է մնալ նրա մշտական ուղեկիցը:

Աբրահամյանի խոսքով՝ իշխանության ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցված է ինքնաարդարացումների և կապիտուլյացիայի գործընթացը թաքցնելու փորձերի վրա: Այս իրողությունների պայմաններում կապիտուլյանտի ատելությունը հաղթողների, պայքարողների և անվտանգություն խորհրդանիշների նկատմամբ կտրուկ սրվել է, ինչը մշտապես հանգեցնում է անհավասարակշիռ պոռթկումների: