Սիրելի՛ քաղաքացիներ,

Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեով «Բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսված է շուրջ 5.05 մլրդ դրամ: Այս գումարը պետք է ուղղվեր ընտրված բակերի ընթացիկ նորոգմանը, բարեկարգմանը, ինչպես նաև խաղահրապարակների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

Սակայն, միլիարդավոր հատկացումներին զուգահեռ, Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի այգու ֆուտբոլի դաշտում բացակայում է արհեստական ծածկույթը, իսկ փայտե ցանկապատը կոտրված է: Գրեթե նույն իրավիճակն է նաև Նարեկացի թաղամասի այգու ֆուտբոլի դաշտում:

Քաղաքային իշխանությունն մշտապես բարձրաձայնում է խաղահրապարակների կառուցման և բարեկարգման մասին, սակայն իրական պատկերը, ցավոք, հենց այսպիսին է:

Միլիարդները գնում են անհայտ ուղղությամբ, իսկ երեխաները շարունակում են խաղալ մերկ հողի վրա՝ կոտրված ցանկապատերի արանքում: «Քաղաքացիական պայմանագիրը» սիրում է գեղեցիկ հաշվետվություններ, բայց չի սիրում արդյունքի համար պատասխան տալ։