Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններն այժմ բարդ փուլում են՝ հաշվի առնելով Արևմուտքի փորձերը՝ Հայաստանը իրեն ենթարկեցնելու, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում ստացած իր բոլոր արտոնությունները:

Լավրովը նաև ափսոսանք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացակայելու է մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովից:

«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային: Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն: Հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանին, ԱՊՀ որոշ այլ անդամներից հետո, իրեն ենթարկեցնել, խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերն ԱՊՀ և ԵԱՏՄ իր գործընկերների հետ», — ասել է Լավրովը: