Քաղաքական վերլուծաբան Վահե Ջոնյանը իր հոդվածում ահազանգ է հնչեցնում. այսօր Հայաստանում տեղի ունեցավ ևս մեկ սարսափելի իրադարձություն: Գործող վարչապետը, կրկնելով Ալիևի վերջին թեզերը, բացահայտ սպառնում է սեփական ժողովրդին նոր պատերազմով աշնանը:

Մինչ հասարակության ուշադրությունը շեղված է երկրորդական թեմաների վրա՝ ջերդոչ, ռաստյաժկա, սիբեկ և այլ անհեթեթություններ, մեկնարկել է չափազանց վտանգավոր գործընթաց: Ընտրություններին մասնակցող ընդդիմությանը «պատերազմի կուսակցություն» անվանելը իբր «երաշխավորված խաղաղության» ֆոնին, իրականում նշանակում է օգնել Ալիևին: Սա ուղիղ ծառայություն է Բաքվի շահերին, որն ընտրություններից առաջ նոր պահանջներ ու պայմաններ է առաջադրում: Իսկ Փաշինյանը հայտարարում է. «Ես միակն եմ, ով պատրաստ է դրանք կատարել»:

Ընդդիմությունը պետք է պատասխան տա միասնական ճակատով

Վերլուծաբանը վստահ է. եկել է ամենահարմար պահը բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբված պատասխանի համար: Հասարակությանը պետք է հստակ ազդակ ուղարկել՝ միասնություն, միասնություն և պետական մտածողություն: Ցրված պատասխանները չեն կարող չեզոքացնել գործող վարչապետի պատրաստած վտանգավոր թակարդը:

Եթե այս իշխանությունը պահպանվի, աշնանը մեզ սպասվում է շանտաժի նոր փուլ:

  1. Եթե չփոխենք Սահմանադրությունը, պատերազմ կսկսվի:
  2. Եթե չկանգնեցնենք Հայաստան ժամանող 300 հազար ադրբեջանցիներին, պատերազմ կսկսվի:
  3. Եթե Ադրբեջանին չզիջենք ևս մեկ ուղղությամբ, պատերազմ կսկսվի:
  4. Եթե չկատարենք Ալիևի հերթական պահանջները, պատերազմ կսկսվի:

Իսկ Փաշինյանն այդ ամենն ասելուց հետո անհոգ սիբեկ է ուտելու, ինչպես այսօր: Եվ դա կկրկնվի:

Ժողովուրդը պետք է հասկանա, թե ուր են տանում իրեն

Այսօր չափազանց կարևոր է հասարակությանը հասցնել ճշմարտությունը, որպեսզի սեպտեմբերին մեզ նոր աղետ չսպասի: Ցավոք, ժողովուրդը չհասկացավ, թե ուր էին տանում իրեն 2020-ին, չգիտակցեց, թե ինչ է սպասվում 2021-ին: Եվ հիմա, 2026-ին, լուրջ ռիսկ կա, որ անգամ տեղի ունեցածից հետո մարդիկ չհասկանան, թե ինչ է իրենց սպասվում ընդամենը մի քանի ամսից:

Ընդդիմությունն իսկապես միասնական կդառնա և իմաստ կստանա միայն այն ժամանակ, երբ կարողանա մարդկանց դուրս բերել այն թակարդից, որը Նիկոլը լարում է պատերազմի վախի և խաղաղության սպառնալիքի միջոցով: