Ինչպես գրում է թերթը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսպես կոչված «ուրախ ավտոբուսի» քարոզչական շրջագայությունները սկսել են նյարդայնացնել անգամ իշխող թիմի որոշ անդամների։ Նրանցից մի քանիսը բողոքում են, որ իրենց դերը սահմանափակվել է ընդամենը ֆոնի դեր խաղալով․ իրենք ծառայում են որպես բուտաֆորիա Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ ամբողջ քարոզարշավն իրականում տանում է միայն նա՝ ինքնուրույն որոշելով, թե ում իր կողքին կանգնեցնի, նստեցնի կամ կադրի մեջ հրավիրի։

Շատերը, ըստ նույն աղբյուրների, պարզապես հեռվից են հետևում Փաշինյանի՝ քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։ Ժամանակին «գերլիդերի պաշտամունքը» բացահայտ մերժող առաջնորդը, այս դրվագի նկարագրությամբ, վերածվել է միապետի, որը գնահատում է միայն այն «նազիր–վեզիրներին», ովքեր առավել ջանասիրաբար են կատարում «ուսապարկերի» դերը և անվերապահորեն ենթարկվում նրա հրահանգներին։