«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին խանդավառությամբ դիմավորել է Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանը, որը հերթական անգամ իր քծնանքով արժանացել է հանրության արհամարհանքին։ Սակայն «Քաղաքացիական պայմանագրում» նրան այժմ համարում են «երկակի խաղացող», որը չի թաքցնում իր իրական մտադրությունները։ Ի տարբերություն նրա՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, չնայած ջանքեր չի խնայում ՔՊ-ի հետ ջերմ հարաբերությունները պահելու համար, վերևներում դժգոհություն է առաջացնում։

Փարամազյանը չէր դիմավորել Փաշինյանին Քաջարան այցի ժամանակ, սակայն նախապես «բացատրություն» էր տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ընդգծելով իր հարգանքը նրա, մարզպետի և վարչապետի նկատմամբ։ Նա հղում էր արել այցի ոչ պաշտոնական բնույթին և առողջական խնդիրներին։ Սակայն նման «երկակի խաղը» չի բավարարել «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարությանը, որը բոլորից պահանջում է անվերապահ նվիրվածություն։ Կուսակցությունում բացահայտ հայտարարում են՝ եթե վերընտրվեն, «լուրջ կզբաղվեն» նրանցով, ովքեր ընդդիմության հետ «երկակի խաղեր» են տալիս։