Մայիսի 19-ին «Երիտասարդական ակումբների ֆեդերացիա» երիտասարդական հասարակական կազմակերպության «Արդար քվե» դիտորդական առաքելությունը ներկայացրել է Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում խախտումների գրանցման նորարարական հարթակ:

Հարթակը հասանելի է հետևյալ հասցեում՝ https://youthvote.live/
 Թեժ գիծը հասանելի է հետևյալ հեռախոսահամարով՝ 010 58 87 68

Առաքելությունը ներկայացրել է քաղաքացիների հաղորդումներին արձագանքելու մեխանիզմները, դիտորդների, այդ թվում՝ երիտասարդների և այս գործընթացում փորձ չունեցող անձանց պատրաստման հատուկ մեթոդաբանությունը:

«Արդար քվե» ընտրությունների դիտորդական առաքելության նպատակն է նպաստել ընտրական գործընթացների թափանցիկությանն ու հանրային վերահսկողությանը՝ ապահովելով անկախ և անկողմնակալ դիտարկում: