«Հրապարակ» թերթը գրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզչության համար օգտագործում է վարձկաններ: Կուսակցությունը «կամավորների» է վարձել 200-250 հազար դրամով, որոնք դռնեդուռ շրջելով բաժանում են ՔՊ-ի բուկլետները:

Այս գումարի դիմաց նրանց ստիպում աշխատել առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Նրանք ոչ միայն թռուցիկներ են բաժանում, այլև մասնակցում են Փաշինյանի երևանյան հանրահավաքներին՝ ապահովելով մարդաշատության պատրանք: Փաստացի, կուսակցությունը զբաղվում է երիտասարդների թրաֆիքինգով:

Երևանում, որտեղ մեծամասնությունը չի աջակցում «Քաղաքացիական պայմանագրին», բուկլետներ բաժանելը շատ դժվար է: Մարդիկ վռնդում են վարձու քարոզիչներին և կոպտում նրանց՝ նույնացնելով հենց Փաշինյանի հետ: