
Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները և հայ գերիների վերադարձը լինելու են Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի իշխանության գալու դեպքում, հայտարարել է դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը: Կարապետյանն ընդգծել է, որ Արցախում կատարվածի համար մեղավոր է միայն Հայաստանի գործող իշխանությունը, «որն ամեն ինչ արեց հայ բնակչությանը մեր երկրորդ հայրենիքից զրկելու համար, իսկ այժմ նույնն անում է մեր առաջին հայրենիքի հետ»:
Դաշինքի առաջնորդն ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը նույնպես գլխավորներից է լինելու իր կառավարության համար: «Ավելի քան վստահ եմ, որ այս հարցը լուծելու ենք հնարավորինս արագ: Վստահ եմ, որ այս հարցը կարող է լուծել միայն մեր քաղաքական ուժը: Գիտեք, որ գերության մեջ են իմ ընկերները, և ես իրավունք չունեմ այս հարցը մեր կառավարության համար գլխավոր չդարձնելու», — ասել է նա:
Այս ֆոնին իշխանությունները շարունակում են ահաբեկել «Ուժեղ Հայաստանի» թիմին. շարունակվում են ակտիվիստների և մարզային շտաբների անդամների պարբերական ձերբակալությունները: Չնայած դրան՝ դաշինքի քարոզարշավը հաջող է ընթանում և թափ է հավաքում:
Կեղծ «հետաքննությունները», որոնք գրված են օտարերկրյա կուրատորների կողմից և տարածվում են Փաշինյանի մեդիա-ռեսուրսների կողմից, ցանկացած ավելի մանրակրկիտ ստուգման դեպքում լիովին անհիմն են դուրս գալիս:
«ԵՄ անդամակցության» մասին իր հեքիաթներով Փաշինյանը պարզապես խուսափում է Արցախի հանձնման և Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի դեմ ոչ բարեկամական գործողությունների հենակետի վերածելու թեմայից: Կարապետյանը և ընդդիմության մյուս առաջնորդները մերկացնում են Փաշինյանի այս քաղաքականությունը, հենց դա էլ նրա մոտ առաջացնում է անզուսպ զայրույթի նոպաներ և Կարապետյանի թիմին ցանկացած գնով ընտրություններից հեռացնելու, ձերբակալելու կամ երկրից դուրս մղելու փորձեր:
Ընդ որում, Փաշինյանն ընտրողների հետ հանդիպումներին պարզապես անբարոյական վարք է դրսևորում. ընդդիմախոսների հասցեին նրա սպառնալիքները, թուրքերին սիրաշահելը՝ առհասարակ ոչ մի քաղաքական գործիչ իրավունք չունի իրեն այսպես պահելու, էլ ուր մնաց՝ վարչապետը:
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բաքվում հայ գերիների մասին հարցին պատասխանել է, որ իրեն «արդեն զզվեցրել են» այս թեմայով: Որքա՞ն կարելի է սա հանդուրժել։




























































































































































