
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ում բիզնեսը Փաշինյանի օրոք աննախադեպ ընդլայնվել է, հայտարարում է, որ կառավարությունը չի միջամտում բիզնեսին: Սակայն փաստերը հակառակն են ասում:
Միջամտությունը փաշինյանական ոճով
Իշխանությունները «կամավոր-հարկադրական» կարգով խոշոր բիզնեսին ստիպում են բաժնետոմսեր նվիրաբերել պետությանը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Լիդիա Արմենիա»-ի, «Վիվա Արմենիա»-ի օրինակները միայն այսբերգի գագաթն են: Իսկ վերջերս կառավարությունը «հայտնաբերեց», որ Սամվել Կարապետյանի ձեռքում գտնվող ՀԷՑ-ը սպառնում է անվտանգությանը, և պարզապես խլեց ընկերությունը:
Սուքիասյանը, սակայն, պաշտպանված է. նրա բիզնեսը անձեռնմխելի է: Ինչու՞ նա բաժնետոմսեր չի նվիրաբերում պետությանը: Պատասխանն ակնհայտ է. իշխանությունը պաշտպանում է իր մարդկանց:
«Ֆանտաստիկ» աճը՝ պղպջակ
Սուքիասյանը պարծենում է տնտեսական աճով: Սակայն գլխավոր գործոնը ռուսական ոսկու վերաարտահանումն է, որը կապված է նրա անվան հետ: Սա պղպջակ է, ոչ թե զարգացում. առևտրի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում աճել է, իսկ արտադրությունն ու գյուղատնտեսությունը նվազել են:
Վարկային ռումբ
Ներդրումների փոխարեն՝ վարկային տենդ: 8 տարում վարկերն աճել են մինչև $20 մլրդ, բայց փողերը գնացել են ոչ թե տնտեսություն, այլ քաղաքացիներին: Արդյունաբերությունը ստացել է չնչին գումար, իսկ բնակչության պարտքերն աճել են 5 անգամ՝ մինչև 9.3 մլրդ դոլար: Սա ռումբ է բանկային համակարգի տակ:
Ահա «ֆանտաստիկ» աճի իրական գինը. օլիգարխները հարստանում են, ժողովուրդը՝ պարտքերի մեջ խեղդվում, տնտեսությունը՝ քայքայվում:













































































