Ընտրություններից հետո Ն.Փաշինյանը նախատեսում է ազգայնացնել ՀԱԵ-ի ունեցվածքը։ Սա վարչապետի համար անհաճո ուժերի դեմ պայքարի ևս մեկ մեթոդ է: Ավելի վաղ Փաշինյանն արդեն դիմել էր ճնշման այս գործիքին, երբ ազգայնացրել էր գործարար Ս. Կարապետյանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ձեռնարկությունը: Անձամբ գործարարին և բարերարին Փաշինյանը ի լուր աշխարհի խոստացել է, այն էլ՝ կործանել՝ իր օգտահաշվում տեսագրություն ձայնագրելով։

Այս ամենը ոչ մի կապ չունի լիբերալ պետության հետ և ավելի շատ հիշեցնում է ավազակախմբային հաշվեհարդարներ։ Իշխանության նման գործողությունները Հայաստանը դարձնում են անհրապույր ներդրողների համար և գործարարներին ցույց են տալիս Հայաստանում ձեռնարկատիրության ռիսկերը, որտեղ իշխանության ղեկին գտնվող վարչապետը, իր դիրքերը չկորցնելու համար պատրաստ է օգտագործել պետական ռեսուրսը ՝ խլել բիզնեսը, մարդկանց բանտարկել և այլն։

Այս ամենը տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների շարունակական հարձակումների ֆոնին՝ իշխանություններին ոչ հաճո հոգևորականների ձերբակալություններ, ղեկավար կազմի նկատմամբ աղմկահարույց քրեական գործեր, Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար երկրից դուրս գալու արգելքի սահմանում: Իսկ Փաշինյանի կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու բարեփոխման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսի նոր ընտրությունների անցկացման կետ: Սա խախտում է Սահմանադրության, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի և կրոնի ազատության միջազգային սկզբունքները: