2025 թվականի նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, նրանք շտապ վերանորոգեցին մեկ կամ երկու սենյակ, որպեսզի «սրտի» թեկնածու Նիկոլը ժողովրդի «աչքին թոզ փչելու» բան ունենա: Դեռ նոյեմբերի 12-ին Արգիշտի Մեխակյանը հայտարարում է մանկապարտեզի բացման մասին:

Իսկ հիմա, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որպեսզի նորից ժողովրդի «աչքին թոզ փչելու» բան ունենա, Ալիևի առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկին ներկայացնում է նույն մանկապարտեզի «բացումը»:

Ի դեպ, Նիկոլի այցի ժամանակ, երբ էկրանին տեսանյութ էին ցուցադրում, կադրերում երևաց նախկին համայնքապետ Դիաննա Գասպարյանը: Եվ այդ պահին մեր փորձառու դերասան Նիկոլն այնպես ճողոպրեց, որ… ինքներդ հասկացաք:

Իսկ երբ նա մտավ երեխաների մոտ, նրանցից մի քանիսը, բնազդաբար հասկանալով, թե ով է իրենց այցելել, սկսեցին լացել: Եվ պատերազմի խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն այդ պահին հարցրեց. «Ինձնի՞ց վախեցան»:

Մյուս ուշագրավ դրվագը հատուկ բերված կողմնակիցներն էին՝ փոքրիկ բռնապետիկի համար (սրտանց ողջույն Կիմ Չեն Ինին):

P.S. Վերջերս Արմավիրի մարզպետն աշխատանքից ազատել է Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենին՝ Արցախի դրոշը դպրոցից չհանելու համար: Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը գտնվում է Արցախի հերոս Մեխակ Մեխակյանի անունը կրող փողոցում: Հետաքրքիր է՝ Նիկոլը կստիպի՞ նրա որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, այդ փողոցը վերանվանել, հակառակ դեպքում՝ հեռանալ պաշտոնից: Վստահ եմ, որ հունիսի 7-ին վերընտրվելու դեպքում նա կկանգնի այդ երկընտրանքի առաջ:

P.P.S. Տեսանյութը ցուցադրելու պահին միացրին «Քաղաքացիական պայմանագրի» երգը: Եվ քանի որ տհաճ էր նման քծնանք տեսնել, խորհուրդս տնօրենին. մի՛ արեք նման բան: