
«Իրավունք» թերթը գրում է, որ իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին անհավանական ձերբակալություններ ու աղմկահարույց բացահայտումներ են լինելու, որոնց նպատակը Ռուսաստանի սահմանափակումների մասին մտահոգիչ տեղեկությունները «խլացնելն» է: Ըստ առկա տվյալների՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Չմտածեք, բոլորին բանտ ենք գցելու»:
Ընտրությունների նախաշեմին իշխանություններն ամեն գնով փորձում են հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից՝ տնտեսական ճգնաժամից, շուկաների կորստից և առանցքային գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումից: Բովանդակային ծրագրի և քաղաքացիների հարցերին պատասխանելու փոխարեն՝ նոր ձերբակալություններ ու աղմկոտ սկանդալներ են հրամցվում: Սա հանցավորության դեմ պայքար չէ, այլ ընդդիմությանը վախեցնելու և ակտիվության պատրանք ստեղծելու փորձ:






































































































































































